Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Պուտին-Ալիև զրույցի մասին

15:00, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
Կրեմլը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Պուտին-Ալիև զրույցի մասին

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների հայտնաբերման հարցը քննարկում են զինվորականները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, այդ կապակցությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:

«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է իրականացվում, որի ընթացքում քննարկվում են բոլոր հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստացել են այդ նամակը և արդյո՞ք այդ թեման քննարկվել է 2 նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:

6373 | 0
Facebook