Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն անհիմն է համարում ՌԴ-ի կողմից՝ Ուկրաինայի հետ սահմանին զինվորականների տեղաշարժը

21:16, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
ՆԱՏՕ-ն անհիմն է համարում ՌԴ-ի կողմից՝ Ուկրաինայի հետ սահմանին զինվորականների տեղաշարժը

Հյուսիսատլանտյան դաշինքը «չհիմնավորված և անբացատրելի» է համարում Ռուսաստանի կողմից զորքերի տեղաշարժն Ուկրաինայի հետ սահմանին: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Դաշինքն ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմաններին հազարավոր ռուս զինվորականների տեղաշարժին, ինչը 2014 թվականից ի վեր խոշորագույն ռազմական ուժեղացում է: Այդ գործողություններն անհիմն և անբացատրելի են մնում»,-ասել է Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Ուկրաինային, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
     ՆԱՏՕ-ն գործնականում աջակցում է Կիևին, դաշինքը նախկինում արդեն պատժամիջոցներ է կիրառել և իր զորքերը տեղակայել է ՌԴ-ի հետ սահմանների մոտ»,-հավելել է Սթոլթենբերգը:

3594 | 0
Facebook