Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոսաչևը կոչ է արել ռուսաստանցիներին մոռանալ Թուրքիա հանգստի մեկնելու մասին

11:20, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
Կոսաչևը կոչ է արել ռուսաստանցիներին մոռանալ Թուրքիա հանգստի մեկնելու մասին

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը կոչ է արել ռուսաստանցիներին, որոնք պատրաստվում էին հանգստանալ Թուրքիայում, հայրենասիրություն դրսևորել և մոռանալ այն երկրի մասին, որի իշխանությունները հայտարարել են Ղրիմի բռնակցման մասին: Նա ընդգծել է, որ նման որոշումը պետք է կայացվի սեփական ընտրությամբ, այլ ոչ թե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով:

Նախօրեին Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով:

6083 | 0
Facebook