Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են արքայազն Ֆիլիպի վերջին 3 ցանկությունները

22:32, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Հայտնի են արքայազն Ֆիլիպի վերջին 3 ցանկությունները

Մահից առաջ, Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինն՝ արքայազն Ֆիլիպը, 3 խնդրանքով դիմել է իր ավագ որդուն՝ Չարլզին։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին։
     Նրա խոսքով՝ Լոնդոնի հիվանդանոցում Էդինգբուրգի դուքսը որդուն խնդրել է իր մահից հետո հոգալ թագուհու մասին, ինչպես նաև ղեկավարել բրիտանական թագավորական ընտանիքը և ասել է, թե որ ուղղությամբ այն առաջնորդի հաջորդ տարիներին: Զրույցի ավարտին արքայազն Ֆիլիպը ցանկացել է տուն գնալ և կյանքի վերջին օրերն անցկացնել հարազատ Վինձորի ամրոցում:
     Էդինգբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ նեղ ընտանեկան շրջանակում։ Սգո արարողությունը կգլխավորի բրիտանական գահաժառանգ, արքայազն Չարլզը՝ որդիների՝ Ուիլյամի և Հարիի հետ: Վերջինս արդեն Լոնդոն է ժամանել Քալիֆորնիայից։ Նրա կինը՝ Մեգան Մարքլը, չի կարողանա ներկա գտնվել հուղարկավորությանը, քանի որ գտնվում է հղիության վերջին շրջանում։
     Արքայազն Չարլզի կրտսեր որդին 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ է Մեծ Բրիտանիա վերադարձել, թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից հրաժարվելուց հետո:

8568 | 0
Facebook