Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

19:48, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն կրկին օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Infoteka24» լրատվամիջոցը հայտնում է, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից:

Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին:

14960 | 1
Facebook