Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը

15:16, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Եվրոխորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով:

«Ադրբեջանում հայ գերիների և ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և ամենասուր մարդասիրական հարցերից մեկը ու պետք է մտահոգի մեզ բոլորիս»,- նշել է Ֆուրլասը:

«Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը մասնակցելու է նաև Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև Ադրբեջանից վերադարձած ռազմագերի։

5408 | 1
Facebook