Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

14:52, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է БЕЛТА-ն:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը 2 հանդիպում կանցկացնեն։ Դրանցից մեկը տեղի կունենա Բելառուսի նախագահի՝ Բաքու ժամանելուն պես:

Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի: Նախագահների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։ Անդրադարձ է կատարվելու նաև առողջապահության, գիտատեխնիկական, կրթական և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանը։

Բանակցությունների արդյունքում սպասվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

46015 | 1
Facebook