Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղվանից կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

13:12, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Վաղվանից կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

«Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ, սակայն հիվանդացության թվերի նվազում ունենք կարևորը և կայունացում»,- լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին ունենք ծավալված 2600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, և ամեն ինչ պիտի անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենաք»,- ասել է նա:

Անդրադառնալով պատվաստանյութերի կիրառման գործընթացին, նախարարը նշել է, որ Հայաստանում որևէ պատվաստանյութի կլինիկական հետազոտություն չի իրականացվում. «Մենք միանշանակ հենվում ենք արտադրող երկրների տված ինֆորմացիայի վրա, և փաստաթղթերի հիման վրա տալիս ենք թույլտվություն՝ տվյալ պատվաստանյութը կիրառելու Հայաստանում»:

Գրանցման վերաբերյալ էլ տեղեկացրել է, որ «Սպուտնիկ V»-ն և մյուս պատվաստանյութերը ՀՀ ում կգրանցվեն այն ժամանակ, երբ գրանցվեն այն երկրներում, որտեղ ստեղծվել են:

«Քովիդի դեմ բոլոր պատվաստանյութերն այժմ գտնվում են երրորդ-չորրորդ փուլերում. դա այն փուլն է, երբ որ մասսայական օգտագործում են»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ վաղվանից կսկսվեն պատվաստումները մայրաքաղաքում (ապրիլի 13-ից՝ «Աստրա Զենեկան», մի քանի օրից էլ՝ «Սպուտնիկ V»-ն), իսկ 14-ից՝ մարզերում:

Նախարարը նշել է, որ Հայաստանում 600 հոգի արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Նրանք ռիսկի խմբում գտնվող տարբեր տարիքի անձինք են, ինչպես նաև տարեցներ: Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

4744 | 0
Facebook