Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ԱԳ նախարարն Իսրայելին մեղադրել է «դիվերսիա» իրականացնելու մեջ

20:32, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Իրանի ԱԳ նախարարն Իսրայելին մեղադրել է «դիվերսիա» իրականացնելու մեջ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Իսրայելին մեղադրել է Նաթանզում՝ միջուկային օբյեկտում դիվերսիա իրականացնելու մեջ, հաղորդում է իրանական ИРНА գործակալությունը:

«Սիոնիստները ցանկանում են վրեժխնդիր լինել իրանցի ժողովրդից՝ ի պատասխան պատժամիջոցների չեղարկման գործընթացում հաջողության: Մեր պատասխանը կհասնի սիոնիստներին»,- ասել է Զարիֆը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իսրայելը «բացահայտ հայտարարել է, որ թույլ չի տա մեզ առաջ շարժվել պատժամիջոցների վերացման հարցում»:

«Եվ նա կարծում է, որ հաջողության է հասել։ Մեր պատասխանը կլինի միջուկային զարգացման հերթական բեկումը»,- Զարիֆի խոսքը մեջբերել է գործակալությունը։

Նա հավաստիացրել է, որ Իրանը կատարելագործելու է Նաթանզում օբյեկտը և այն էլ ավելի տեխնոլոգիական և արդյունավետ է դարձնելու:

«Նաթանզում դիվերսիան չի թուլացնի մեր դիրքորոշումը բանակցություններում։ Թող բանակցությունների կողմերն իմանան, որ Նաթանզում ռեակտորը հագեցած կլինի ավելի կատարյալ ցենտրիֆուգներով և հարստացման հնարավորություններով»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

2938 | 0
Facebook