Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացնում վարչապետ դառնալու». Միքայել Մելքումյան

11:40, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
«Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացնում վարչապետ դառնալու». Միքայել Մելքումյան

«Հիմա մեր հերթն է, մենք գնում ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում պետության ղեկավար` վարչապետ դառնալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանական սպասվող ընտրություններին, ասել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Հարցին` գործարարը դառնա պետության ղեկավա՞ր, նշել է. «Որևէ մեկին սեփականատեր լինելը չի արգելում... Երկիրը պետք է կառավարել հոգեհարազատ միջավայրում: Ինքը գիտի, թե ոնց պետք է կառավարել»: Պատգամավորը հավելել է, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին:

«Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացնում վարչապետ դառնալու». Միքայել Մելքումյան
6776 | 2
Facebook