Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք՝ որպես ազգ և պետություն հաշտվո՞ւմ ենք վերջին պատերազմի արդյունքների հետ». Վարդան Ոսկանյան

10:16, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
«Մենք՝ որպես ազգ և պետություն հաշտվո՞ւմ ենք վերջին պատերազմի արդյունքների հետ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցը մեզանում այսօր, կարծես, պատասխանի այլընտրանք չունի։ Այո՛, Հայաստանն այժմ պատրաստ չէ պատերազմի, որովհետև ապաշնորհ և դավաճանական կառավարմամբ մեր բանակը տարել են պարտության, հասարակությունը բաժան-բաժան անելով, հուսալքել են և վախ սերմանել թշնամու հանդեպ, տնտեսութունը հասցրել են քայքայման, միջազգային ասպարեզում մեր պետությանը փաստացիորեն զրկել են աջակիցներից ու դաշնակիցներից և այսպես շարունակ։
     Սակայն բաց է խնդիրը՝ արդյոք, մենք՝ որպես ազգ և պետություն հաշտվո՞ւմ ենք վերջին պատերազմի արդյունքների հետ, թե՞ ոչ։
     Կարծում եմ՝ հաշտվելը հանձնվել է՝ դավաճանություն մեր նախնյաց հիշատակի, ներկայի տեսլականի և ապագա սերունդների առջև, առավել ևս, երբ տարածաշրջանում ընթացող զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ պատերազմը մեր դուռը թակի անկախ մեր կամքից, եթե նույնիսկ մենք չափազանց շատ ենք ձգտում խաղաղության, քանզի ասված է հնուց՝ si vis pacem, para bellum «խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի»»:

3044 | 0
Facebook