Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծառուկյանների և Ավետիսյանների հարսանիքի ճոխ հրավառությունը՝ կեսգիշերին

00:51, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
Ծառուկյանների և Ավետիսյանների հարսանիքի ճոխ հրավառությունը՝ կեսգիշերին

Ծառուկյանների և Ավետիսյանների ընտանիքները ճոխ հարսանիքին համարժեք նաև ճոխ հրավառություն են կազմակերպել հարսանիքի ավարտին, որից որոշ կադրեր հայտնվել են համացանցում:

Նշենք, որ օրենքով սահմանված կարգով արգելվում է գիշերային ժամերին իրականացնել նման աղմկոտ հրավառություններ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով ...: Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։

17635 | 0
Facebook