Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանի Կիլիկիա թաղամասում

00:04, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
Կրակոցներ՝ Երևանի Կիլիկիա թաղամասում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:
     Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները:
     Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

5646 | 0
Facebook