Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց երկամարտում ձախողեց

19:48, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց երկամարտում ձախողեց

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջողվեց միայն ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։ Հրում վարժությունում հայ ծանրորդը զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։

Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդն էր։ Համաշխարհային բոլոր ռեկորդները այս քաշային կարգում պատկանում էին աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։

4394 | 0
Facebook