Խնդրում ենք սպասել...

Միջազգային

6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կան զոհեր

19:52, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կան զոհեր

Ինդոնեզիայի Ճավա կղզում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով մահացել է վեց մարդ, կա մեկ վիրավոր: Այս մասին հաղորդում է France24-ը:

Ուժգին երկրաշարժն արձանագրվել է Արևելյան Ճավայի Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:

Աղետի գոտում հայտնված մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են: Առայժմ հայտնի չէ՝ զոհերի թիվը կավելանա՞, թե՝ ոչ: Անհետ կորածների մասին որևէ հայտարարություն չի արվել:

5492 | 0
Facebook