Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետական գործչին հակացուցված են նարցիսիզմի դրսևորումները»․ Գագիկ Քամալյան

16:16, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
«Պետական գործչին հակացուցված են նարցիսիզմի դրսևորումները»․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանին ասում էինք, որ անկախ բոլոր տեսակի ծայրահեղություններից, ամեն դեպքում իշխանությունը բռնազավթած ուժերին անհրաժեշտ է տալ իրավաքաղաքական գնահատական։ Նա մեզ հակադարձում էր հետևյալ կերպ. «Հարգելինե՛րս, շատերի հանդեպ իրավական հիմքերով հարուցվել է քրեական գործեր, դրանից էլ լավ իրավաքաղաքական գնահատական։
     Հիմա, Նիկո՛լ ջան, հասկանում եք, որ ձեր ապաքաղաքական մոտեցումները ինչպիսի հետևանքներ ունեցավ հետհեղափոխական Հայաստանի համար։
     Նիկոլ ջան, ես ընդհանրապես չեմ սիրում սովորեցնողի դիրքերից հանդես գալ, բայց մի երկու բան պետք է ձեզ փոխանցեմ, հուսալով, որ ինչ-որ մի պահից սկսած միգուցե կհասկանաք, թե ինչու ձախողեցիք այդքան լուսավոր իրադարձություններից ծնված շարժումը։
     Ուրեմն այսպես. հանրային կյանքը կարգավորող բոլոր խնդիրների հիմքում պետք է լինի քաղաքական մոտեցումը, հետո նոր մասնագիտական արհեստավարժությունից բխող գործողությունները։ Եթե դու շրջանցում ես քաղաքականը, և տուրք ես տալիս մասնագիտական արհեստավարժությունից եկող դոգմաներին, ապա դու ձախողում ես թե՛ քաղաքականը, թե՛ նաև մասնագիտականը։
     Հաջորդը՝ քաղաքական դաշնակիցներ գտնելու ու պատասխանատվությունը կիսելու անհրաժեշտությունն է, որովհետև պետական գործչին հակացուցված է նարցիսիզմի դրսևորումները, այլապես բոլորի հետ հակասության մեջ մտնելու միտումները պետությանը կկանգնեցնեն պրովոկացիոն ռիսկերի առջև։
     Հեղափոխական իշխանությունները իրենց բնույթով մեծամասամբ անցումային իշխանություններ են լինում, եթե իհարկե նպատակը քաղաքական գաղափարների իրագործումն է, այլ ոչ թե ինքնանպատակ իշխանության գալը։ Նրանք հիմքեր դնող են, զարգացման համար պատճառներ ստեղծող, այլ ոչ թե փոքրիկ ձեռքբերումներով ուրախացող ու սպառող։
     Հեղափոխական իշխանության համեմատության օրինակը չպետք է լինի հանրության կողմից մերժված անցյալը, որովհետև հանրությունը արդեն այդ անցյալին տվել է իր գնահատականը, և այդ անցյալին ոչ մեկը չի ուզենա վերադառնալ»։

100516 | 0
Facebook