Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում»․ Դ․ Մալխասյան

17:52, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
«Եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում»․ Դ․ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան հասկանում եմ, հայ հասարակական միտքը հայ ազգի գլխին եկած դժբախտությունների համար յուրաքանչյուր ժամանակաշրջանում ու յուրաքանչյուր դեպքում մեղավորներ է նշանակել։ Ով ասես մեղավոր է` բացի մեզանից. պարթևները, Բյուզանդիան, արաբները, պարսիկները, մոնղոլները, սելջուկ-թուրքերը, ռուսները, վրացիները, ի վերջո մեր աշխարհագրական դիրքը և այլն։
     Իսկ եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում ու այլոց կամքով պայմանավորված միշտ էլ մեր գլխին դժբախտություններ են գալու»։

2200 | 0
Facebook