Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար

12:04, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։
     Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
ԳՇ պետի խոսքով` արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձի համար
«Արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու». Արտակ Դավթյան

4852 | 0
Facebook