Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում թալանել են «աշխարհի լավագույն հյուրանոցը»

04:12, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
Փարիզում թալանել են «աշխարհի լավագույն հյուրանոցը»

Կողոպտիչները Փարիզի George V հյուրանոցից 100 հազար եվրոյի թանկարժեք իրեր են տարել։ Կատարվածի մասին հայտնում են Le Figaro-ն և Le Parisien-ը՝ հղում անելով գործի հետաքննության ընթացքին մոտ կանգնած աղբյուրներին։
     Հյուրանոցը մի շարք պարբերականների վարկածով բազմիցս «լավագույնն է ճանաչվել աշխարհում»:
     Le Gigaro-ի աղբյուրների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:30-ին: Հարձակվողները երկուսն են եղել։ Նրանք մտել են հյուրանոցի շենք, կոտրել ցուցափեղկերը և այնտեղից տարել թանկարժեք իրեր, որոնց թվում եղել են խոշոր ոսկերչական ապրանքանիշերի իրեր։
     Le Parisien-ը՝ հղում անելով աղբյուրներին, նշում է, որ կողոպուտին մասնակցել է 1 մարդ։ Նա մտել է շենք և ատրճանակը ուղղել հյուրանոցի նախասրահում գտնվող 2 աշխատակցի վրա։ Այնուհետև նա կացնով բացել է ցուցափեղկերը։ Թանկարժեք իրերը դրել է գրպանը, որից հետո դուրս եկել փողոց, որտեղ մոտոցիկլետով սպասելիս է եղել նրա հանցակիցը։
     Դրանից հետո հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից։ Նրանց դեմքերը ծածկված են եղել բալակլավով։
     George V հյուրանոցը պատկանում է կանադական Four Seasons Hotels and Resorts ընկերությանը:

5695 | 1
Facebook