Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#HadrianX ռոբոտ-շինարարը շենք է կառուցել՝ ընդամենը 3 հերթափոխի ընթացքում

23:28, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
#HadrianX ռոբոտ-շինարարը շենք է կառուցել՝ ընդամենը 3 հերթափոխի ընթացքում

Տան շինարարությունը ռոբոտից ընդամենը 3 աշխատանքային հերթափոխ է պահանջել։ Այս շենքը ցույց է տալիս ռոբոտ-շինարարի հնարավորությունները։
     Ռոբոտը կարող է 1 ժամում 1000 աղյուս շարել, ինչը նշանակում է, որ այն կարող է փոխարինել աշխատողների բրիգադին և զգալիորեն նվազեցնել շինարարության ժամկետները:
     Բացի աղյուսները արագ շարելուց, ռոբոտը կարող է ապահովել դրանց հավասար չափն ու ձևը։
     Նախքան աղյուսները շարելը, ռոբոտը գնահատում է շենքի եռաչափ (3D) մանրակերտը, հաշվարկում գտնվելու վայրը և յուրաքանչյուր աղյուսի չափը։
     Ռոբոտը նաև հաշվի է առնում պատուհանների դիրքը, ինչպես և որտեղ է լինելու սանտեխնիկան և այլն: Այսպիսով, ռոբոտը մեծապես հեշտացնում է շինարարների աշխատանքը:

#HadrianX ռոբոտ-շինարարը շենք է կառուցել՝ ընդամենը 3 հերթափոխով
8762 | 0
Facebook