Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Մերկելին բացատրել է, որ ՌԴ զորքերի տեղաշարժը երկրի ներքին գործն է. Կրեմլ

16:12, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
Պուտինը Մերկելին բացատրել է, որ ՌԴ զորքերի տեղաշարժը երկրի ներքին գործն է. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բացատրել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը Մոսկվայի ներքին գործն է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը տվել է անհրաժեշտ պարզաբանումները։ Նախ՝ մենք ազատ ենք մեր ստորաբաժանումները ՌԴ տարածքում տեղաշարժելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով գերմանական կողմի կոչը՝ չուժեղացնել զորքերի ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին:

Բացի այդ, ինչպես հայտնել է Պեսկովը, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Կիևը վերածվում է «շատ անկայուն տարածաշրջանի», ուստի ցանկացած պետություն, որն իր սահմանների մոտ ունի «անկայուն, վտանգավոր, պայթյունավտանգ տարածաշրջան, միջոցներ է ձեռնարկում սեփական անվտանգությունն ապահովելու համար»:

4401 | 0
Facebook