Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան պատվիրակությունն այցելել է Դոնբաս

14:48, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
Ամերիկյան պատվիրակությունն այցելել է Դոնբաս

ԱՄՆ պատվիրակությունը՝ Կիևում ռազմական կցորդ Բրիթանի Սթյուարթի գլխավորությամբ, այցելել է Դոնբաս և ծանոթացել իրավիճակին, հայտնել է Ուկրաինայի միացյալ ուժերի գործողության շտաբի մամուլի կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ուկրաինացի զինվորականների ստորաբաժանումներ են այցելել, որոնք առաջադրանքներ են կատարում շփման գծում:

«ԱՄՆ-ի կառավարությունը խորապես մտահոգված է Ուկրաինայի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակով և ամեն կերպ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Սթյուարթը:

6647 | 0
Facebook