Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն անվստահելի գործընկերներ են»․ Լավրով

15:44, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն անվստահելի գործընկերներ են»․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին համարում է անվստահելի գործընկերներ:

Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է հույսը դնի իր վրա: «Եվ պետության կենսապահովման համար առանցքային ոլորտներում մենք չենք կարող հույս դնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա»,- ասել է դիվանագետը՝ ապրիլի 8-ին Ղազախստանում կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգթոնը մտադիր է «պատասխան քայլեր» ձեռնարկել ԱՄՆ-ի պետական հաստատությունների վրա «ռուս հաքերների գրոհի» համար և «պատժել» Ռուսաստանին նախագահական ընտրություններին միջամտելու համար: Բացի դիվանագետների արտաքսումից, պատասխան միջոցները կարող են ներառել նոր պատժամիջոցներ։

3835 | 0
Facebook