Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին ժամանել է Դոնբաս

13:40, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Զելենսկին ժամանել է Դոնբաս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Դոնբաս: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքը։
     «Պետության ղեկավարը կայցելի առաջնագիծ, որտեղ վերջին ժամանակներս պարբերաբար խախտվում է համապարփակ և կայուն հրադադարի ռեժիմը, և որտեղ թշնամական գնդակոծությունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են ուկրաինացի պաշտպանները»,- ասված է հաղորդագրության մեջ:
     Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակի սրման ֆոնին, Զելենսկին պատրաստվում է այցելել Դոնբաս։

7408 | 0
Facebook