Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նավալնիի վիճակը վատանում է». փաստաբան

14:12, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Նավալնիի վիճակը վատանում է». փաստաբան

Պոկրովի գաղութի բժիշկներն Ալեքսեյ Նավալնիին հայտնել են, որ մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքում նրա մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել: Այս մասին Дождь հեռուստաալիքին հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովան։

Միխայլովայի խոսքով՝ գաղութում Նավալնիին նշանակված բուժումն «անարդյունավետ է և կարող է հանգեցնել վիճակի վատթարացման»: Հաստատության բուժանձնակազմը պնդում է, որ հիվանդը պետք է դիկլոֆենակ և նիկոտինային թթու ընդունի։ Նա կրկնել է նախօրեին Նավալնիի Twitter-ում արված այն միտքը, որ աշխատակազմը վախենում է հրավիրված բժիշկների կողմից ընդդիմադիր քաղաքական գործչի զննումից:

Միխայլովան նշել է, որ Նավալնիի մեջքը և ոտքը դեռ ցավում են, իսկ ապրիլի 5-ին և 6-ին բարձր ջերմություն է ունեցել։

Ալեքսեյ Նավալնին կալանավայրում հացադուլ է հայտարարել մարտի 31-ից՝ պահանջելով իր մոտ թողնել հրավիրված բժիշկներին։ ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունը պնդում է, որ Նավալնիին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

91654 | 0
Facebook