Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպուտնիկ V»-ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

11:16, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Սպուտնիկ V»-ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:
     «Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք հայկական կողմից ձեռք բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- ասել է Կուրոչկինը, որի խոսքը մեջբերել է Ռոսսոտրուդնիչեստվոն:
     Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանի կողմից ցուցաբերվում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում:
     Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը ասել էր. «Վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»:

4552 | 0
Facebook