Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոհանձնաժողովի ղեկավարին տեղ չի հատկացվել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ

13:16, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Եվրոհանձնաժողովի ղեկավարին տեղ չի հատկացվել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ աթոռ չի հատկացվել, գրում է The Washington Post-ը:

Նախօրեին Անկարայում կայացել է Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լյայենի և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ ԵՀ-ի ղեկավարին տեղ չի հատկացվել նիստերի դահլիճում, քանի որ աթոռներն ընդամենը երկուսն են եղել, որոնցից մեկը զբաղեցրել է Միշելը:
     Արդյունքում ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել բազմոցին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որը ըստ դիվանագիտական արարողակարգի ավելի ցածր աստիճան է նշանակում։
     Բացի այդ, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ժամանակ այդ տեղը սովորաբար զբաղեցնում են թարգմանիչները և հանդիպման մյուս մասնակիցները, նշում է հրատարակությունը:
     Եվրոխորհրդարանի պատգամավոր Սոֆի ին’տ Վելդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չի եղել:
     «Դա միտումնավոր է եղել... ինչու՞ @eucopresident-ը ոչինչ չձեռնարկեց»,- գրել է նա Twitter-ում՝ նշելով Շառլ Միշելի օգտահաշիվը։

Եվրոհանձնաժողովի ղեկավարին տեղ չի հատկացվել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ
9042 | 1
Facebook