Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել

12:52, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել

2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչև վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության՝ նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:

Թե ինչ եղավ, որ վերջինս ազատվեց այդ մեծ «պատվից», այդպես էլ հայտնի չդարձավ, թեպետ տարատեսակ խոսակցություններ էին շրջում, սակայն այդ օրերին խոսում էին, որ Ղազար Ղազարյանն անգործ չի մնա:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Ղազար Ղազարյանն օրերս նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

8897 | 1
Facebook