Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն»․ Ռուստամ Բադասյան

12:24, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն»․ Ռուստամ Բադասյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշմանը, նշեց, որ մեծ ցավ է ապրում տեղի ունեցած գործընթացների մասով։ Նախարարը միաժամանակ հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, ինչպես նաև, նրա խոսքով, արդարադատության նախարարը չի կարող կոնկրետ քրեական գործերի հետևանքների վերաբերյալ պատասխաններ տալ։

«Դատաիրավական բարեփոխումների ոլորտում հիմնական պատասխանատուն ես եմ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել։

«Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած որոշման դեպքում՝ եթե կորոշվի, որ ես եմ պատասխանատու դատաիրավական բարեփոխումների և, այսպես կոչված, վեթինգ չանելու համար»,- հայտարարեց Բադասյանը։

4957 | 0
Facebook