Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը 1 օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով

22:48, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Իլոն Մասքը 1 օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքի կարողությունը 1 օրում աճել է 6 միլիարդ դոլարով։ Այս մասին են վկայում Forbes Real-Time վարկանիշի տվյալները։
     Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի աճն է, որոնք աճել են 4,4%-ով: Արդյունքում Մասքը կարողացել է վերադառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 2-րդ հորիզոնական, որը կորցրել էր մարտի 18-ին՝ իր ընկերության բաժնետոմսերի փլուզումից հետո: Այժմ Մասքի կարողությունը գնահատվում է 169,8 միլիարդ դոլար։
     Ինչպես նշում է Forbes-ը, Մասքի կարողության մեծ մասը գալիս է Tesla-ի բաժնեմասից, նրան է պատկանում բաժնետոմսերի 21%-ը:
     Վարկանշային աղյուսակում 1-ին տեղը նախկինի պես զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (188,6 միլիարդ դոլար): 3-րդ հորիզոնականում Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն է (163,4 միլիարդ դոլար)։

6244 | 0
Facebook