Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը խոստանում է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց վիճարկման կարիքը չլինի. #Риа

19:12, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանը խոստանում է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց վիճարկման կարիքը չլինի. #Риа

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները երկրում անց են կացվելու այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Նա հիշեցրել է, որ իշխանություններն առաջարկել են արտահերթ ընտրություններ անցկացնել «քաղաքական լարված իրավիճակից դուրս գալու նպատակով, որը երկրում առաջացել է արցախյան պատերազմից հետո»:

Ըստ Փաշինյանի, 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, որոնց շնորհիվ նա դարձավ վարչապետ, «եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում»:

«Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվեցին բոլորի կողմից: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ ևս մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն»- ասել է երկրի ղեկավարը:

6235 | 0
Facebook