Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց

18:08, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդությունը մերժել»,– հայտարարեց դատավորը։
     Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ֆինանսական-դրամական միջոցների, բաժնետոմսերի և արժեթղթերի, ակտիվների վրա դրված կալանքը վերացվեց։

Վերացվեց նաև Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։

5891 | 1
Facebook