Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է իրավիճակը Դոնբասում

14:28, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է իրավիճակը Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Դոնբասում իրադրությունը: Այս մասին հայտնել է Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը:
     «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման, ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական զորախմբի ավելացման և մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը խափանելու՝ Ռուսաստանի փորձերի մասին»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
     Ինչպես նշել է Զելենսկին Twitter-ի էջում, Ջոնսոնի հետ զրույցում նա հայտարարել է, որ «Ռուսաստանի գործողությունները լուրջ մարտահրավեր են Ուկրաինայի անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ամբողջ Եվրոպային», և Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել «հաստատուն աջակցության համար»։
     «Նախագահ Զելենսկիի հետ խոսել եմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ապակայունացնող ակտիվության վերաբերյալ մեր մտահոգության մասին։ Ես հաստատել եմ Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել Է Ջոնսոնը՝ Twitter-ում։

3552 | 0
Facebook