Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բժիշկը նշել է՝ որն է ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքը

21:24, կիրակի, 04 ապրիլի, 2021 թ.
Բժիշկը նշել է՝ որն է ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքը

Հոգեբույժ-նարկոլոգ Դմիտրի Կուբարևը կարծում է, որ կոկտեյլն առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքն է, հայտնում է РИА Новости-ն։
     Բժիշկը նշել է, որ կոկտեյլները պարունակվում են մեծ քանակությամբ ներկանյութեր և տարբեր համային հավելումներ, որոնց ավելացվում են այլ ալկոհոլային ըմպելիքներ:
     Գարեջուրը, ըստ նրա, նույնպես վնաս է հասցնում օրգանիզմին, քանի որ այն հիմնականում արտադրվում է խտանյութից:
     Ըստ մասնագետի, ամենաանվտանգն այն ալկոհոլային խմիչքներն են, որոնք ստանում են խաղողի հյութի բնական խմորման միջոցով։
     «Գինիների թնդությունը չի գերազանցում 9-13%-ը, և դրանց օգտագործումը մարդու օրգանիզմի համար որևէ խնդիր չի առաջացնում»,- եզրափակել է Կուբարևը:
     Ավելի վաղ բժիշկ Ալեքսեյ Կազանցևը խորհուրդ էր տվել ցանկացած տեսակի ալկոհոլ օգտագործելիս անընդհատ մի կում ջուր խմել, որպեսզի օրգանիզմում վերականգնվի ջրա-էլեկտրոլիտային հավասարակշռությունը:

| | |
12099 | 1
Facebook
COMMENT.am