Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռումինիայի առողջապահության նախարարը տուգանվել է դիմակ չկրելու համար

14:04, շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ.
Ռումինիայի առողջապահության նախարարը տուգանվել է դիմակ չկրելու համար

Ռումինիայի առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն բժշկական դիմակ չկրելու համար տուգանվել է 357 դոլարով, հաղորդում է Digi 24-ը։

Մարտի 29-ին լրագրողները լուսանկարել են՝ ինչպես է Վոյկուլեսկուն խորհրդարանի նախասրահում առանց դիմակի խոսում մի տղամարդու հետ: Նախարարը բացատրել է, որ դիմակը հանել էր շոգի պատճառով: Ավելի ուշ նա խոստոնավել է, որ այս իրավիճակում ինքը սխալ էր: «Անկասկած, ես սխալ էի, և ամբողջ քննադատությունն արդարացված է: Կանոնները պետք է պահպանվեն»,- նշել է նա:

5966 | 0
Facebook