Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

13:16, ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY):

«Մանկական գրականության միջազգային խորհուրդը» երկու տարին մեկ այդ օրը Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկական գրքերի հեղինակ գրողներին և նկարիչ-պատկերազարդողներին։ Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է հայտնի գերմանացի գրող Յելե Լեպմանին։ Այն ընդգծում է մանկական գրքի մնայուն դերը նոր սերնդի հոգևոր զարգացման գործում:

«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա» շրջանակում անցկացվող այս տոնն ամեն տարի մեծ շուքով նշվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում. հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքի շնորհանդեսներ, գրական ցերեկույթներ և այլն:

Ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում տեղի կունենան գրական-երաժշտական ցերեկույթ և հանդիպում գրողների, մանկագիրների հետ: Շաբաթն էլ կամփոփվի ձայնադարանում՝ «Տարվա հոբելյար» խորագրի ներքո անցկացվող հայ ժողովրդական երգիչ, գուսան Ջիվանու-175 ամյակին նվիրված միջոցառմամբ, որին կմասնակցեն երաժշտական դպրոցների և կոնսերվատորիայի սաները:

3828 | 0
Facebook