Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ավելի քան 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

11:04, ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ավելի քան 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնաժողովը կոչ է արել ավելի քան 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից հետո, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կոնգրեսականներ Փալոնեի, Սփիերի, Շիֆի և նրանց միացած գործընկերների նամակում ասվում է, որ հայ ժողովրդին օգնության է անհրաժեշտ՝ տների վերականգնման, վերակառուցման, սննդային անվտանգության, ջրամատակարարման, բուժօգնության և առաջնահերթ այլ խնդիրների լուծման համար:

Նրանք կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունն Ադրբեջանին:

6225 | 0
Facebook