Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էլվիս Փրեսլիի բացառիկ էլեկտրակիթառը աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով

03:04, հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Էլվիս Փրեսլիի բացառիկ էլեկտրակիթառը աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով

Էլվիս Փրեսլիի Hagstrom Viking II-ի բացառիկ կարմիր էլեկտրակիթառը, որն օգնել է նրան վերսկսել երաժշտական կարիերան, ամերիկյան GWS Auctions աճուրդում վաճառվել է 613 000 դոլարով:
     Daily Mail պարբերականը հայտնում է, որ հենց այդ գործիքով է ռոքնռոլի արքան բեմի վրա հայտնվել 7 տարվա ընդմիջումից հետո: 1968 թվականի դեկտեմբերին հեռուստատեսային համերգի համար նա այն վերցրել է իր հետ հանդես եկող երաժիշտ Էլա Քեյսիից։ Սկզբում նա մտադիր է եղել այլ կիթառ նվագել, բայց դա այնքան ներդաշնակ է եղել իր սև կոստյումի հետ, որ Էլվիսը որոշել է նվագել դրանով: Իսկ հետո կիթառով ելույթ է ունեցել Լաս Վեգասի համերգների ժամանակ։ Այդ նույն կիթառով Էլվիսը լուսանկարվել է 1969 թվականի իր ստուդիական ալբոմի՝ Elvis in Memphis-ի շապիկի համար։ Քեյսիին Փրեսլին կիթառը վերադարձրել է միայն 1 տարի անց։ Ավելի ուշ նա վաճառել է այն կոլեկցիոների։
     «Դա պարզապես Էլվիսի կիթառը չէ, այն Էլվիսի կիթառն է, որն օգնել է նրան վերադառնալ բեմ»,-նշել է աճուրդի տան ներկայացուցիչ Բրիջիթ Քրուզը:

Էլվիս Փրեսլիի բացառիկ էլեկտրակիթառը աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով
Էլվիս Փրեսլիի բացառիկ էլեկտրակիթառը աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով
5903 | 0
Facebook