Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան․ ԱՄՆ Պետքարտուղարություն

15:28, չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ ապօրինի և կամայական սպանությունները, խոշտանգումները, անձնական կյանքին կամայական միջամտությունները, երկրի սահմաններից դուրս քաղաքական դրդապատճառներով ճնշումները, կարծիքի արտահայտման ազատության և մամուլի ազատության սահմանափակումը, այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ամենամյա զեկույցում:
     ԱՄՆ-ի զեկույցում լուսաբանվում են մարդու իրավունքների կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ քաղբանտարկյալների, կոռուպցիայի, դատական համակարգի անկախության հետ կապված լայնորեն տարածված խնդիրները, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը, կասկածելի մեղադրանքներով լրագրողների հետապնդումներն ու ձերբակալությունները և կայքերի արգելափակումը:
     «[2020] Մայիսի 15-19-ի առավոտ Turan.az լրատվական կայքը և դրա մասնաճյուղ Contact.az-ը ենթարկվել են զանգվածային կիբեռհարձակման և 2 անգամ արգելափակվել։ Հարձակումը ատարվել է այն բանից հետո, երբ կայքերը հրապարակել են COVID-19 համավարակի վերաբերյալ կառավարության գործողությունները քննադատող հոդվածներ»,- ասված է զեկույցում։
     «Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել մարդու իրավունքները խախտող պաշտոնատար անձանց մեծ մասին, նրանց անպատժելիությունը խնդիր է մնացել»:

5756 | 0
Facebook