Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19-ով հիվանդացածների թիվը 1 շաբաթում աճել է 14%-ով

11:28, չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Աշխարհում #COVID_19-ով հիվանդացածների թիվը 1 շաբաթում աճել է 14%-ով

Անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք է հայտնաբերվել աշխարհում, հիվանդացությունը նախորդ 7 օրերի համեմատ աճել է 14%-ով, մահացությունը՝ 5%-ով: Այս տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
     «Գլոբալ առումով 5-րդ շաբաթն անընդմեջ շարունակվում է COVID-19 հիվանդացության աճը։ Անցյալ շաբաթ հաղորդագրություններ են ստացվել ավելի քան 3,8 միլիոն նոր դեպքի մասին»,- նշել է կազմակերպությունը՝ հավելելով, որ 7 օրվա ընթացքում մահացել է ավելի քան 64 000 մարդ, ինչը 5%-ով ավելի է, քան նախորդ 7 օրվա ընթացքում:
     ԱՀԿ համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 22-28-ը աշխարհում գրանցվել է 3 802 314 վարակված և 64 187 մահվան ելքով դեպք: Մարտի 28-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 126 372 442 դեպք և 2 769 696 մահվան դեպք:
     Մարտի 22-28-ը հիվանդացության աճը հատկապես նկատելի է եղել Հարավարևելյան Ասիայում (49%-ով), Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (32%-ով), Աֆրիկայում (22%-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (11%-ով), Եվրոպայում (11%-ով): Մահացությունն աճել է Հարավ-Արևելյան Ասիայում (21%-ով), Եվրոպայում (7%-ով), Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7%-ով), Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (5%-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (4%-ով), սակայն այն կրճատվել է Աֆրիկայում (6%-ով):

6855 | 0
Facebook