Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է»․ Ա․ Հարությունյան

00:16, չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է»․ Ա․ Հարությունյան

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու է ոլորտի բովանդակային զարգացումը: Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից:
     Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին: Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է: Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու»:

4920 | 1
Facebook