Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի է՝ երբ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ

20:56, երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Հայտնի է՝ երբ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ևս մեկ բուժզննում է անցել, հայտնում է Football Italia-ն։

Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։

Մխիթարյանն այսօր ժամանել է Villa Stuart կլինիկա, որպեսզի բուժզննում անցնի և գնահատի սրունքի վնասվածքի վիճակը։

Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

4531 | 0
Facebook