Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակադեմիական քաղաքի ստեղծման մասին խոսույթն ունի շատ ավելի հեռահար նպատակ, քան պատկերացնում ենք»․ Վահե Դավթյան

19:20, երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
«Ակադեմիական քաղաքի ստեղծման մասին խոսույթն ունի շատ ավելի հեռահար նպատակ, քան պատկերացնում ենք»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան բուհերի շենքերի վաճառքի ու ակադեմիական քաղաքի ստեղծման մասին խոսույթն ունի շատ ավելի հեռահար նպատակ, քան պատկերացնում ենք:
     Գիտակրթական համակարգի ոչնչացման, վերլուծելու ու հարցեր տալու ունակություն չունեցող սպառողական հասարակության արմատավորման հետ մեկտեղ նպատակ է դրվում ձևավորել տոտալ վերահսկողության տակ գտնվող մի հարթակ՝ սոցիալական էքսպերիմենտների անցկացման, նոր տեսակի քաղաքացու ձևավորման առաքելությամբ:
     «Ակադեմքաղաք» կոչվող այդ հարթակը՝ գործելով դեստրուկտիվ տոտալիտար աղանդի սկզբունքներով, ենթադրելու է ոչ միայն ուսումնական գործընթացի, այլ նաև՝ ուսանողների համատեղ կյանքի, նրանց արտալսարանային զբաղվածության կազմակերպում: Այս նախագծի շրջանակներում ընտանիքից կտրված ու դեռ չձևավորված երիտասարդն այլևս դիտվելու է որպես հումք՝ սեփական արմատներից կտրված, ռադիկալ գլոբալիստական արժեհամակարգով ապրող «նոր քաղաքացու» աճեցման համար: «Նոր քաղաքացին» չունի պատմական հիշողություն, նա ոչ թե ազգային, այլ բացառապես քաղաքացիական ինքնության կրող է:
     Բանակին, եկեղեցուն, գիտությունների ազգային ակադեմիային ու, ընդհանրապես, ազգային անվտանգության հենասյունային ինստիտուտներին հասցվող թիրախային հարվածները անհրաժեշտ է գնահատել հենց այս համատեքստում: Նպատակը հակապետության հաստատումն է, որի հայեցակարգային հիմքերը դրված են «իշխանությունը պատկանում է ժողովրդին» հակապետական ու առավել քան մանիպուլյատիվ սահմանադրական դրույթի մեջ:
     Արագածում Ավանտյուրիստի ելույթը «ակադեմքաղաքի» ստեղծման վերաբերյալ ուղղված էր ոչ թե այդ գյուղի բնակչությանը, այլ բացառապես նախագծի դոնոր հանդիսացող արտաքին դերակատարներին: Ենթատեքստը պարզ է. «Մենք պատրաստ ենք, եկե՛ք»»:

4963 | 0
Facebook