Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փիղը վնասել է կրկեսի աշխատակցին

00:04, երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Փիղը վնասել է կրկեսի աշխատակցին

Կազանում փիղը վնասել է կրկեսի աշխատակցին, տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Թաթարստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
     «Տղամարդը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասել են գերատեսչությունից:
     Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ի գիշերը, կենդանին «հրել է» տղամարդուն, գրում է գործակալությունը:
     Կրկեսի կայքում հաղորդագրություն է հայտնվել. «Ավելի վաղ «Փղերի շոու և կրկեսի կախարդանք» ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված փղերի հետագա մասնակցության անհնարինության հետ»:
     Հավելել են նաև, որ փղերին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, պետք է շարունակել պահպանել նրանց կենսագործունեությունը։
     «Ներկայում պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները և այն, թե արդյոք աշխատանքային խումբը խախտել է անվտանգության կանոնները, քննարկվում են հետագա կացության առավել ընդունելի պայմանները»,- նշել են կրկեսում:
     Մարտի 21-ին հաղորդվել էր, որ Կազանի կրկեսում ներկայացման ժամանակ 2 փիղ կռվել են, մի կենդանին հատակին է գցել մյուսին։
     Հաջորդ օրը քննիչները ստուգումներ են սկսել «Կազանի կրկեսում՝ ագրեսիվ վիճակում փղերին մանեժի վրա բաց թողնելու փաստով»:

7536 | 0
Facebook