Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեղին երկինք, կապույտ արև՝ Հարավային Կորեայում և Ճապոնիայում

23:24, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Դեղին երկինք, կապույտ արև՝ Հարավային Կորեայում և Ճապոնիայում

Հվ․Կորեայում և Ճապոնիայում ավազի ամպեր են, որոնք քամու միջոցով գալիս են Գոբի անապատից:
     Yonhap գործակալության տեղեկություններով՝ ավազամրրիկը ծածկել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը և գրեթե ողջ երկիրը: Դա երկրի իշխանությանը ստիպել է, վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ժողովրդին նախազգուշացնել դեղին փոշու մասին։ Երեխաներին, սրտային և շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հորդորել են տանը մնալ:
     Նաև երկրի բոլոր դպրոցներին խնդրել են դադարեցնել բացօթյա պարապմունքները, բացօթյա աշխատողներին՝ դիմակ կրել, իսկ թույլ ու խոցելի խմբի մարդկանց՝ պաշտպանվել օդի աղտոտվածությունից։
     Ճապոնիայում ավազով է պատվել երկրի հարավ-արևմուտքն, այդ թվում՝ Հիրոսիման, փոխանցում է NHK-ը։ Օդերևութաբաններն ակնկալում են, որ արդեն վաղը փոթորիկը կհասնի Տոկիո։
     Օդի աղտոտվածության հետևանքները զգացվել են նաև Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։ Տեղի բնակիչների խոսքով՝ երկինքը դեղին-նարնջագույն է դարձել, իսկ արևը՝ կապույտ։

7429 | 0
Facebook