Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Նոր օրենքով «Հայոց լեզվից» միասնական քննությունը կդառնա պարտադիր, հնարավոր կլինի միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում

18:23, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Նոր օրենքով «Հայոց լեզվից» միասնական քննությունը կդառնա պարտադիր, հնարավոր կլինի միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր և մեխանիզմներ են ներդրվում:

Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային և ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:
     ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասներ ու պարազաբանումներ է ներկայացրել օրենքի մի շարք փոփոխությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի կենտրոնում ուսանողն է և ուսանողի՝ իր կրթության կազմակերպմանը մասնակցելու իրավունքը:

Օրենքի գլխավոր նորամուծություններից է համատեղ կրթական ծրագրերի ներմուծումը:

Առաջիկայում դիմորդները արտաքին գնահատման վկայագրերով (հանձնած քննությունների սերտիֆիկատով) կարող են դիմել սովորելու մեկ կամ տարբեր բուհերի նույն կրթական ոլորտի մեկից ավելի կրթական ծրագրերով։

Մասնագետի խոսքով՝ սա նշանակում է, որ բուհերը կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր, ընդ որում, ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա բուհերի հետ: Այս դեպքում ուսանողը կարող է ստանալ երկու բուհերի միասնական մեկ դիպլոմ կամ մասնակից բուհերից մեկի դիպլոմ, կամ էլ մասնակից բուհերից յուրաքանչյուրի առանձին դիպլոմները:

Այս ամենի հետ մեկտեղ որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ: Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձևով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաև ուսանողական ֆինանսական խրախուսումով, որը ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4061 | 0
Facebook