Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հերթը հասավ բուհերի շենքերը վաճառելուն». Հրանտ Սարկիսով

12:24, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Հերթը հասավ բուհերի շենքերը վաճառելուն». Հրանտ Սարկիսով

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հասավ բուհերի շենքերը վաճառելուն
     Իրականում գաղափարը շատ լավն է, ստեղծել կամպուս, ուսանողական միջավայր իր բոլոր հարմարություններով։ Վստահաբար լավ միտք է, սակայն ինչպես միշտ վարչապետաց կանցելյարան ոտք ու գլուխ խառնում է իրար։
     Ոչ թե պետք է վաճառել, ապա կառուցել, այլ պետք է կառուցել, շահագործման հանձնել, ապա նոր վաճառել։
     Իսկ եթե գումարների խնդիր կա, ապա Կառավարական առանձնատուն ՊՈԱԿ-ի բալանասին շատ անշարժ գույք կա, որը կարելի է հանել աճուրդի, ու պետության վրայից ահռելի ֆինանսական բեռ իջեցնել։
     Ասել եմ, ու դեռ շատ եմ ասելու, որ նման «դաչաները» պարզապես շռայլություն են մեր նման պետությունների համար։
     Վերցրեք Արևմտյան երոպայի զարգացած երկրները (ում միշտ մատնանշում եք, երբ ձեզ պետք է), վարչապետի կենտրոնակայանը բնակելի շենքում է, ոչ այդքան մեծ ծավալների, օրինակ աշխարհահռչակ Դաունինգ-սթրիթ 10-ը։
     Ամբողջ աշխարհում ընդունված են ուսանողական քաղաքներ ունենալը, սակայն ցիվիլիզացիայի այդ մակարդակին հասնել է պետք, մշակութային ընկալումներով մենք դեռ պատրաստ չենք նման լուրջ կամպուսների»։

6734 | 1
Facebook