Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սուեզի ջրանցքում արգելափակված #EverGiven բեռնանավը դուրս է բերվել ծանծաղուտից

11:20, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Սուեզի ջրանցքում արգելափակված #EverGiven բեռնանավը դուրս է բերվել ծանծաղուտից

Ever Given բեռնանավը, որն արգելափակել էր Սուեզի ջրանցքում նավերի երթևեկությունը, դուրս են բերել ծանծաղուտից, հաղորդում է Inchcape Shipping ընկերությունը:

«Տեղական ժամանակով ժամը 04:30-ին Ever Given-ը հաջողությամբ դուրս է բերվել ծանծաղուտից»,- ասված է ընկերության Twitter-ի հաղորդագրության մեջ:
     Bloomberg գործակալությունը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե երբ կվերականգնվի նավագնացությունը։
     Այժմ, ըստ գործակալության տեղեկատվության, ավելի քան 450 նավ սպասում է երթևեկության մեկնարկին։
     Հիշեցնենք, որ բեռնանավը ջրանցքում արգելափակվել էր մարտի 23-ին։

7768 | 0
Facebook