Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հարցերով համատեղ աշխատել Եվրոմիության հետ

10:44, ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Բայդենը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հարցերով համատեղ աշխատել Եվրոմիության հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպական խորհրդին հայտարարել է, որ մտադիր է համատեղ աշխատել ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարցերով, հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահը ցանկություն է հայտնել միասին աշխատել արտաքին քաղաքականության ընդհանուր շահերի շուրջ: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շփումները՝ Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Բալկանների շուրջ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կլիմայի փոփոխության վտանգը և տնտեսական կապերը։

5812 | 0
Facebook