Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս

21:40, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս

Dejavu թելեգրամ-ալիքը գրում է. «Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը՝ Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել «RAN Oil» ընկերությունը: Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը: Սակայն, բենզինի և դիզվառելիքի շուկայում յուրահատուկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Իսկ իրականությունը և պարադոքսը կայանում է նրանում, որ այս ընթացքում, գրեթե բոլոր մրցակիցների մոտ, հաճախորդների աննախադեպ աճ է գրանցվել ( Ֆլեշ, CPS, Max oil): Խնդիրը նրանում է, որ Սուքիասյան Գռզոն, ընկերությունը իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիչները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս: Այդ ինֆորմացիան արագ տարածվում է վարորդների շրջանում և նրանք համատարած հրաժարվում են սպասարկվել «RAN Oil» բենզալցակայաններից: Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է»:

10990 | 1
Facebook